Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում

Հեղաշրջում Բուրկինա Ֆասոյում
05.11.2014 | 13:21

Բուրկինա Ֆասոյի զինվորականները փոխգնդապետ Իսահակ Զիդային առաջադրել են երկրի ժամանակավոր նախագահ: Իսահակ Զիդան իշխանությունը վերցրել է ուժով՝ ՈՒագադուգուի նախագահական պալատում հնչել են կրակոցներ: Նախագահ Բլեզ Կոմպաորեն պաշտոնանկ է արվել նախագահական ընտրություններին նորից մասնակցելու ցանկության համար՝ նա Բուրկինա Ֆասոյի նախագահն էր 27 տարի: Հարցի քննարկումը խորհրդարանում հանգեցրել է ընդդիմության զանգվածային ցույցերին ու նախագահի փախուստին Կոտ դ'Իվուար:

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ